Բրիտանացի գիտնականները հրապարակել են այն ֆիլմերի ցանկը, որոնք օգնում են նիհարել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 31, 2012 8:12
Բրիտանացի գիտնականները պարզել են, թե որ ֆիլմերն են օգնում նիհարել: Վեսթմիստրյան համալսարանի մասնագետները պարզել են, որ մեկուկեսժամանոց սարսափ ֆիլմերի դիտումն օգնում է ազատվել ավելորդ կալորիաներից:
“Սթրեսի պատճառով (տվյալ դեպքում` վախի) հաճախանում է սրտխփոցը, արյան շարժն է արագանում, շատ ադրենալին է մշակվում: Ախորժակը նվազում է, իսկ նյութափոխանակությունը, հակառակը, արագանում է: Դրա համար էլ կալորիաներն արագ են այրվում”,- բացատրել է փորձագետը:
Ամենաարդյունավետն այս իմաստով ճանաչվել է “Փայլատակում” սարսափ ֆիլմը: Փորձը ցույց է տվել, որ դիտման ժամանակ շուրջ 184 կալորիա է այրվում: Այսինքն` “սարսափ” սննդակարգի շնորհիվ կարելի է ազատվել շոկոլադի սալիկ ուտելու պատճառով առաջացած մեղքի զգացումից, իսկ “Վյազով փողոցի մղձավանջը” ֆիլմի դիտումը հավասարազոր է կեսժամանոց քայլքին:
Այս ցուցակում են հայտնվել Սթիվեն Սփիլբերգի “Ծնոտը” ֆիլմը 161 կալորիայով, ինչպես նաև “Դևին քշողը” 158 կալորիայով, “Օտարը” (152 կ)”, “Սղոցը”(133կ),”Տեխասյան մորթը` բենզասղոցով”(107կ):






Facebook
Tweet This
Email This Post
