Վատիկանը հայտարարել է, որ Սիքստինյան կապելա զբոսաշրջիկների մուտքը կսահմանափակի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 31, 2012 7:54
Վատիկանը հայտարարել է, որ հնարավոր է սահմանափակի զբոսաշրջիկների մուտքը Սիքստինյան կապելա: Վատիկանի թանգարանի տնօրեն Անտոնիո Պաոլուչին հայտնել է, որ խոնավությունն ու փոշին կարող են կործանարար ազդեցություն ունենալ կապելայում գտնվող արվեստի գործի վրա:
Միքելանջելոյի որմնանկարած ժամատուն օրական մուտք է գործում ավելի քան 20 հազար մարդ:
Չնայած արգելքին, մարդիկ լուսանկարում են և, բացի այդ, հաճախ կապելա են մտնում ոչ սթափ վիճակում:
Այսօր նշվելու է Միքելանջելոյի` Սիքստինյան կապելայում աշխատանքն ավարտելու 500 տարին:






Facebook
Tweet This
Email This Post
