Սաուդյան Արաբիայում հոսանքահարվելուց 24 հարսանքավոր է մահացել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 31, 2012 7:42
Հարսանեկան արարողության ժամանակ 24 մարդ է զոհվել: Ողբերգությունը կատարվել է հոկտեմբերի 30-ին, երկրի արևելքում գտնվող Էյն Բադր գյուղում: Բարձր լարվածության հոսանքալարը կտրվել ու ընկել է այն տան մետաղական դռան վրա, որտեղ հանդիսությունն էր կատարվում: Զոհվածները հիմնականում կանայք են, նրանք հոսանքահարվել են, երբ փորձել են դուրս գալ տնից: Թե ինչն է եղել հոսանքալարի վնասման պատճառը` չի ճշտվում:
Հուլիսին ռուսաստանյան Գելենջիկում 5 մարդ զոհվեց հոանքահարվելուց: Նրանցից մեկը ոտքը դրել էր ջրափոսի վրա ու զոհվել: Նրան փորձել էին օգնել 2 աղջիկներ ու մի տղամարդ, որոնք նույնպես հոանքահարվել էին ու տեղում մահացել:Նույն պատճառով զոհվել էր նաև մեկ այլ տղամարդ, որը փորձել էր օգնության հասնել տուժածներին:






Facebook
Tweet This
Email This Post
