Գերմանիան կսատարի Թուրքիային Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու դեպքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 31, 2012 7:11

Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելը  Բեռլինում Թուրքիայի դեսպանատան նոր շենքի բացման ժամանակ  հայտարարել է, որ Բեռլինը պաշտպանում է Սիրիայի գծով Անկարայի դիրքորոշումը:

”Թուրքիան  մեր դաշնակիցն է ՆԱՏՕ-ի գծով ու կարող է վստահ լինել, որ մենք նրա դիրքորոշումն ու գործողությունները պաշտպանում ենք: Բացի այդ, Գերմանիայում ապրում է 3 մլն թուրքական արմատներով մարդ , նրանք գերմանական հասարակության անբաժանելի մասն են կազմում”:

Անցած ամիս սիրիական արկից Թուրքիայի 5 քաղաքացի զոհվեց սահմանային թուրքական բնակավայրում:

Միջազգային դիտորդները կարծում են, որ նման դեպքերը մեծացնում են Թուրքիայի ու Սիրիայի միջև ավելի մասշտաբային ռազամական գործողությունների ծավալման  հավանականությունը:

Դիտվել է 1302 անգամ:
Print Friendly

Leave a Reply