Նախարարի հանձնարարականը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 5, 2010 22:50

Մարտի 4-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ, նախարար Արմեն Աշոտյանը բանավոր հանձնարարական  տվեց հանրակրթության վարչությանը` մարտի 8-ի և ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված: Նախարարը, շնորհավորելով հանրակրթության համակարգում աշխատող բոլոր կին մանկավարժների և ուսուցիչների տոնը, նշեց, որ զերծ մնան այնպիսի արատավոր երևույթների դրսևորումներից, որոնք կարող են ստվեր գցել ուսուցչի հեղինակության ու բարձր կոչման վրա: Նա հավելեց առավել զգոնացնել աշխատանքները ծնողական խորհուրդների հետ և կանխել պարտադրված դրամահավաքության դրսևորումները: Նախարարը հանձնարարեց մարզային և քաղաքային համապատասխան ստորաբաժանումների միջոցով այս մասին տեղեկացնել համակարգի բոլոր ներկայացուցիչներին:

Նախարարը հանձնարարեց նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությանը և Կրթության պետական տեսչությանն օպերտիվ արձագանքել “Թեժ գիծ” հեռախոսակապով ստացվող ահազանգերին:

Դիտվել է 1274 անգամ:
Print Friendly

Leave a Reply