Բեռնատար գնացքը բախվել է մեքենայի, 1 մարդ մահացել է, 4 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 30, 2012 16:41

Հոկտեմբերի 30-ին, ժամը 13.15-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել այն մասին, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի մոտակայքում, դեռևս չպարզված հանգամանքներում, բեռնատար գնացքը բախվել է «ՕՊԵԼ» մակնիշի մեքենայի:

Նախնական տվյալներով կա հինգ տուժած: Դեպքի վայր են մեկնել Թալինի ՀՓՋ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

«ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն. Թադևոսյանը (ծնված 1968թ.) տեղափոխվել է Արտենի գյուղի ԲԿ, որտեղ մահացել է, իսկ ուղևորներ Ժ. Եսայանը ( ծնված 1961թ.), Ջ. Եսայանը (ծնված 1995թ), Մ. Թորոսյանը և Մ. Ավետիսյանը (ծնված 1968թ.) մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր քաղաքի ԲԿ:

Դիտվել է 1014 անգամ:
Print Friendly

Leave a Reply