Ադրբեջանին ստիպել են ճանաչել Հարավային Սուդանի անկախությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 30, 2012 15:25

Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Նոր Հարավային Ուելսի որոշումը: Երկու օր անց Ադրբեջանը ճանաչում է Հարավային Սուդան պետությունը: Եվ այդ ամենը կատարվում է երկու արտագործնախարարների հանդիպման նախօրյակին”,-այս մասին այսօր լրգարողների հետ հանդիպմանը խոսեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը` մեր ուշադրությունը հրավիրելով դեպքերի ժամանակագրական հաջորդականության վրա` հոկեմբերի 10, երբ Ալիևը սուր մեղադրանքներով հանդես եկավ “British Petrolium”-ի դեմ, հոկտեմբերի 23, 25 և 27-ի հանդիպումը:
Ըստ քաղաքագետի` այս բոլոր որոշումները հզոր “կոզիր” տվեցին մեր նախարարին` բանակցությունների ընթացքում օգտագործելու համար. “Ես չգիտեմ` որքանով է հաջողվել պարոն Նալբանդյանին` օգտագործել այս ձեռքբերված կամ ստացված հնարավորությունները, բայց հստակ է մի բան, որ այս օրերին կատարված իրադարձությունները դեռ երկար ժամանակ կաշխատեն մեր օգտին, և եթե մենք ճիշտ օգտագործենք այն, ապա դա կունենա շարունակական երևույթ:
Բանախոսը հիշեցրեց նաև 2 տարի առաջ Հաագայի տրիբունալի կողմից Կոսովոյի վերաբերյալ որոշման մասին. “Այդ որոշումն ընդունվել է ընդհանուր աշխարհի բոլոր ժողովուրդներին, ոչ թե միայն Կոսովոյի ժողովրդի վերաբերյալ, այլ ընդհանուր, որ ժողովուրդը, որն արտահայտել է, հռչակել է իր անկախությունը և պահպանում է իր պետության հիմքերը, այդ ժողովուրդը ինքնորոշման իրավունք ունի”:
Ըստ Մելիք-Շահնազարյանի` Ադրբեջանին միանշանակ ստիպել են ճանաչել Հարավային Սուդանը. “Վստահ ասում եմ, որ Ալիևին ձեռնտու չէր և նա շատ կուզեր չճանաչել Հարավային Սուդանը, մանավանդ որ Սուդանի հարցը շատ նման է մեր Արցախի պատմությանը”:
Իսկ թե ով կամ ինչու է ստիպել Ադրբեջանին ճանաչել Հարավային Սուդանի անկախությունը, քաղաքագետն ասաց. “Ճիշտ է, համոզված չեմ, սակայն, իմ կարծիքով դրանք այն պետություններն են, որոնց շահերը համընկնում են “British Petrolium”-ի շահերի հետ: Կա այսպիսի արտահայտություն` ““British Petrolium”-ի շահերը Անգլիայի շահերն են””:

Վահե Մակարյան

Դիտվել է 1839 անգամ:
Print Friendly

Leave a Reply