Շվեդիան մտադիր է վերամշակման նպատակով գնել ողջ Եվրոպայի աղբը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 30, 2012 15:12

Շվեդիան  աղբը փոխանակում է լույսի ու ջերմության հետ: Պետությունը մտադիր է սկանդինավյան հարևաններից ներկրել 800 տ թափոն`  դրա փոխարեն նրանց տրամադրելով էլեկտրաէներգիա: Այս երկիրն աչքի է ընկնում աղբի վերամշակման ամենաբարձր մակարդակով և իր օրինակով համոզիչ ապացուցում է, որ այն,  ինչ մեկի համար թափոն է, մյուսի համար գանձ է:

Շվեդիայում թափոնների վերամշակումից ստացվող ջերմամատակարարումը երկրի  համապատասխան պահանջարկի 20%-ն է ապահովում, շուրջ 250 հազար տուն: Թագավորության բոլոր “աղբ”սապսարկողների մեջ ակտիվ են Նորվեգիայի գործընկերները:

Թափոնների այրման մնացորդները վերադարձվում են հետ, Նորվեգիա, թաղելու նպատակով: Չնայած ծախսերին, այս գործընթացի տնտեսական առավելությունները հասարակ աղբանոցների փոխարեն ակնհայտ են:

Դիտվել է 1211 անգամ:
Print Friendly

Leave a Reply