Ամերիկյան Նյու Ջերսիում փլուզվել է ջրամբարի պատնեշը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 30, 2012 15:18

Նյու-Ջերսիի Բերգանի շրջանում , որը գտնվում է Նյու-Ջերսի նահանգի հյուսիսում, “Սենդի” փոթորիկը փլուզել է ջրամբարի պատնեշը, ինչի հետևանքով  ջրի տակ են մնացել Մունչի, Լիտլ Ֆերրի և Կարլստադ ավանները: Այս պահին  այդ բնակավայրերում նավակների և խոշորամասշտաբ  տրանսպորտային  միջոցներով փրկարարական աշխատանքներ են տարվում:

“Ինչ- որ բան կատարվեց, որովհետև 30 րոպեի ընթացքում այդ քաղաքները 4-5 ֆուտով անցան ջրի տակ”,- տեղական ոստիկանության ներկայացուցիչին ցիտում է ИТАР-ТАСС -ը:

Դեպքի կապակցությամբ շրջանի ղեկավարության հանձնարարությամբ տարհանվում են  պատնեշի հարևանությամբ գտնվող բնակիչները: Իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նյու Յորքն ու Նյու Ջերսին հայտարարել է աղետի գոտիներ:

Դիտվել է 1794 անգամ:
Print Friendly

Leave a Reply