Տղամարդը կախարդ է ձևացել աղջիկներին սեքսուալ ստրուկների վերածելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 30, 2012 14:45

Շատ մարդիկ նրան ճանաչում են որպես կենցաղային թափոնները հավաքող ու տեսակավորող, սակայն  ոչ ոք չէր էլ  ենթադրում, որ նա գլխավորում էր երեխաների վաճառքով զբաղվող հանցագործ խմբավորումը:

Նիգերիացի Օսեզուա Օսոլասը, որն ապրում ու աշխատում է Մեծ Բրիտանիայում, ձևացնում էր, թե հզոր կախարդ է, որպեսզի վախեցնի դեռահաս աղջիկներին ու նրանց ստիպի մարմնավաճառությամբ զբաղվել:

Նրա բոլոր զոհերը ենթարկվել են բռնաբարության և անցել վուդուի ոճով հատուկ ծեսեր: Դրանից հետո աղջիկները համոզված էին, որ կմեռնեն, եթե նրան չլսեն: Նրանք երկրի սահմաններից դուրս բերվելուց հետո վերածվել են մարմնավաճառների:

Հիմա Մեծ Բրիտանիայի ոստիկանությանը հաջողվել է ապացուցել 42-ամյա տղամարդու հանցակցությունը  14,16 և 17 տարեկան աղջիկների առևանգման ու բռնաբարության ենթարկելու մեջ: Մոտ ժամանակներում դատարանը վճիռ կկայացնի «կախարդ»-ի նկատմամբ:

Դիտվել է 1500 անգամ:
Print Friendly

Leave a Reply