Բջջայինի գողը հայտնաբերվել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 30, 2012 13:14

Հոկտեմբերի 29-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Խաչատուր Կ.-ին:
Պարզվել է, որ նա հոկտեմբերի 21-ին, ժամը 17.00-ին, «Տաշիր» առևտրի կենտրոնի առաջին հարկում գտնվող տարադրամի փոխանակման կետի պատուհանագոգից գողացել է «Նոկիա-8800» տեսակի բջջային հեռախոս` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 630 անգամ:
Print Friendly

Leave a Reply