«Ոսկե գնդակի» հավակնորդները հայտնի են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 30, 2012 12:02

«Ֆրանս Ֆուտբոլ» հանդեսը հրապարակել է 2012-ի «Ոսկե գնդակ» մրցանակի հավականորդների անունները: Ցուցակում ընդգրկվել են 23 ֆուտբոլիստներ, որոնցից 7-ն աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի ներկայացուցիչներն են, իսկ ահա, վերջերս Հայաստանի հավաքականին Երևանում առանց դժվարության հաղթած Իտալիայի ընտրանին ներկայացված է երեք ֆուտբոլիստով:

Հավակնորդների թվում են` Սերխիո Ագուերոն (Արգենտինա), Մարիո Բալոտելին (Իտալիա), Կարիմ Բենզեման (Ֆրանսիա), Ջանլուիջի Բուֆոնը (Իտալիա), Սերխիո Բուսկետսը (Իսպանիա), Իկեր Կասիլյասը (Իսպանիա), Դիդյե Դրոգբան (Կոտ դ’ Իվուար), Ռադամել Ֆալկաոն (Կոլումբիա), Զլատան Իբրահիմովիչը (Շվեդիա), Անդրես Ինյեստան (Իսպանիա), Մանուել Նոյերը (Գերմանիա), Նեյմարը (Բրազիլիա), Մեսութ Օզիլը (Գերմանիա), Խերար Պիկեն (Իսպանիա), Անդրեա Պիրլոն (Իտալիա), Սերխիո Ռամոսը (Իսպանիա), Ուեյն Ռունին (Անգլիա), Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա), Յայա Տուրեն (Կոտ դ’Իվուար), Չավին (Իսպանիա), Ռոբին վան Պերսին (Հոլանդիա), Խաբի Ալոնսոն (Իսպանիա), Լիոնել Մեսին (Արգենտինա):

Լավագույն եռյակը կհրապարակվի նոյեմբերի 29-ին, իսկ լավագույնի անունը հայտնի կդառնա 2013-ի հունվարի 7-ին:

Դիտվել է 852 անգամ:
Print Friendly

Leave a Reply