Մոսադ. «5 տարի անց Թեհրանը կունենա ատոմային ռումբ»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 17, 2009 16:28

Daghan«Եթե կանխարգելիչ աշխատանքներ չտարվեն, ապա Իրանը ատոմային ռումբ կունենա 2014 թ-ին»,-հայտարարել է Իսրայելի Հետախուզության վարչության` Մոսադի ղեկավար  Մայիր Դաղանը երկրի խորհրդարանի` Քնեսեթի Արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում: Ըստ Դաղանի` միջազգային հանրությունը պետք է տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ սահմանի Թեհրանի նկատմամբ, որպեսզի կանխվի նրա միջուկային ծրագիրը, ինչը խաթարում է Իսրայելի անվտանգությունը: Մոսադի ղեկավարը նաև նշել է, որ Իրանի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքողների ցույցերը երկար չեն տևի. «Կասկածում եմ, որ փողոց դուրս եկածները հեղափոխություն կիրականացնեն»,- ասել է նա: Դաղանը միաժամանակ անդրադարձել է Իրանի նախագահական ընտրություններում հաղթած Մահմուդ Ահմեդինեժադի քաղաքական կերպարին` նշելով, որ այդ երկրի միջուկային ծրագրի կասեցման հարցում Ահմեդինեժադի հետ «գործ ունենալն ավելի լավ է», քան նրա մրցակից Միրհոսեյն Մուսավիի, որովհետև, ըստ նրա, Մուսավին առաջիններից էր, ով անցած դարի 80-ականներին ազդարարեց Իրանի միջուկային ծրագրի մեկնարկը:

Maareef, Al-Jazeera

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply