Չինական պարեկային նավերը մտել են վիճելի կղզիների գոտի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 30, 2012 10:14

ՉԺՀ 4 պարեկային նավ այսօր մտել է Սենկակու վիճելի կղզիների գոտի, որը Տոկիոն համարում է իր տարածքային ջրերը: Ճապոնական պահակայինները ռադիոյով պահանջել են հեռանալ այդ շրջանից, սակայն չինական նավերն անտեսել են այդ կոչերը:
Մինչ վերջերս 5 կղզիներից 4-ը պատկանում էին մասնավոր սեփականատերերին` Ճապոնիայի քաղաքացիների: Անցած ամիս դրանցից 3-ը Տոկիոն գնեց նրանցից, դրանով, փաստորեն կղզիները վերածվեցին Ճապոնիայի պետական սեփականության:
Պեկինը դրան պատասխանեց կոշտ բողոքի ցույցերով ու հիմա, կղզիների շրջանում մշտապես պարեկային հսկողություն է սահմանված, սակայն նրանք, որպես կանոն, խուսափում են մտնել վիճելի գոտի, որը Տոկիոն հայտարարել է իր տարածքային ջրերը:

Դիտվել է 1280 անգամ:
Print Friendly

Leave a Reply