Բոլիվիայում ռադիոլրագրողը բռնության է ենթարկվել ուղիղ եթերում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 30, 2012 9:34

Ռադիոլրագրողը հաղորդում էր վարում, երբ ստուդիա են ներխուժել անհայտ անձինք ու փորձել են հրկիզել նրան:
Բոլիվիայում մեծ մասսայականություն վայելող ռադիոշոուն հաղորդավարի վրա կատարված հարձակման պատճառով դադարեցվել է:  Անձնակազմի խոսքով, ուղիղ եթերի ժամանակ դիմակներով 4 մարդ է ներխուժել, հաղորդավարի վրա բենզին լցրել ու կրակի տվել:
Շոուի հաղորդավար Ֆերնանդո Վիդալն ու մեկ աշխատակից ներկայում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Դիտվել է 1663 անգամ:
Print Friendly

Leave a Reply