“Սենդի” փոթորիկը ԱՄՆ-ին 20 մլրդ դոլարի վնաս կպատճառի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 30, 2012 9:26

“Սենդի” փոթորիկը ԱՄՆ-ին 20 մլրդ դոլարի վնաս կպատճառի: Ժողովրդի կողմից “Ֆրանկեն փոթորիկ” կոչված բնության տարերքը հնարավոր է լուրջ վնաս հասցնի երկրին, ասում են բնական աղետների ռիսկի մոդելավորմամբ զբաղվող փորձագետները:  ԱՄՆ արևելյան առափնյայի երկայնքով  դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը: Տարածաշրջանում խախտվել է օդահաղորդակցությունը: Նավթավերամշակող ձեռնարկությունների աշխատանքն է  կանգնեցվել: Երկու օրով դադարեցվել է  ֆոնդային բորսայի աշխատանքը:

Բոլոր գործոնները փորձագետների գնահատմամբ անդրադառնում են երկրի ֆինանսական կյանքի վրա: Մոտավոր հաշվակով, վնասը կազմում է 20 մլրդ դոլար:

Դիտվել է 1190 անգամ:
Print Friendly

Leave a Reply