Ասադի զինվորները ընդդիմադիրների հետ բախումից հետո անցել են թուրքական սահմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 30, 2012 9:29

Սիրիական կառավարական բանակի զինծառայողների մի խումբ Սիրիայի ազատության բանակի զինվորների հետ Իբլիդի Ալանի գյուղում տեղի ունեցած բախումից հետո փախչել են Թուրքիայի տարածք  ընդդիմադիրների ձեռքը չընկնելու համար:

Ըստ «Anadolu» գործակալության փոխանցած տեղեկության`Ասադի բանակից 29 զինվորներ, որոնց թվում 5 վիրավոր, սահմանն անցել են թուրքական Հաթայի մարզի Այթընոզուի շրջանի Զիյարեթ գյուղի ուղղությամբ, որտեղ նրանց կանգնեցրել են թուրք սահմանապահները:

Վիրավոր զինծառայողներին տեղափոխել են հիվանդանոց, իսկ մյուսներին տարել են Ալթընոզուի ժանդարմերիայի հրամանատարություն:

Դիտվել է 686 անգամ:
Print Friendly

Leave a Reply