Պուտինը Թուրքիա կմեկնի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 30, 2012 9:21

 Մոսկվայից դուրս գտնվող Նովո Օգորյովա նախագահական նստավայրում տեղի ունեցած «Վալդայ» ակումբի (բանավեճի միջազգային ակումբ) ժողովին մասնակցած թուրք մասնագետ Հուսեյն Բաղջըն նախագահ Պուտինին Թուրքիա գալու վերաբերյալ  հարց է ուղղել, որին  ՌԴ առաջնորդը այսպես է պատասխանել. «Շուտով Թուրքիա կգամ»,-գրում է թուրքական «Sabah»–ը: Հիշեցնենք, որ Պուտինը իր այցը Թուրքիա հետաձգել է մինչև դեկտեմբերի 3-ը:

Բաղջըն հանդիպել է նաև Կրեմլի վարչական նախագահ Սերգեյ Իվանովի հետ, որին հարցրել է, թե ինչու Պուտինը հետաձգեց Թուրքիա կատարելիք իր այցը: «Երբ Սիրիայի ինքնաթիռը իջեցվեց, լավ չէր լինի, որպեսզի այդ ժամանակ Պուտինը Թուրքիայում լիներ»,-նշել է Իվանովը: Ապա Բաղջըն նրան հարցրել է, թե արդյոք Ռուսաստանը նախապես տեղյակ է եղել ինքնաթռի իջեցման մասին, որին Իվանովը այս պատասխանն է տվել. «Դա ավելի շատ դավադիր տեսություն է»:

Դիտվել է 698 անգամ:
Print Friendly

Leave a Reply