Սիրիայի ընդդիմադիրները հավաքվել են Ստամբուլում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 30, 2012 9:18

Սիրիայի Քաղաքական և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կողմից Ստամբուլում կազմակերպվել է քննարկում «Հայացք դեպի ապագա և փոփոխություններ» թեմայով, որին մասնակցել են սիրիական անկախ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները:

Կենտրոնի նախագահ Ուսամա Քադին միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է, որ այդ հանդիպման անցկացման նպատակը «նոր Սիրիայի» ապագայի վերաբերյալ տարբեր տեսակետների ուսումնասիրությունն է:

Նիստին ընդհանուր առմամբ 200 մարդ է մասնակցել, ներկա են եղել նաև Սիրիական ազգային խորհրդի նախագահ Աբդուլբասիդ Սեյդան, սիրիական թուրքմենների դեմոկրատական շարժման առաջնորդ Աբդուլքերիմ Աղան և այլ ընդդիմադիր լիդերներ:

«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ միջոցառումը փակ դռների հետևում է տեղի ունեցել:

 

Դիտվել է 775 անգամ:
Print Friendly

Leave a Reply