ԱԳ փոխնախարարը պատասխանում է ԲՀԿ-ական պատգամավորին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 29, 2012 17:18

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցադրմանը, թե Մեքսիկայի, Գվատեմալայի կամ Կոնգոյի նման երկրներ ԱԳ նախարարի գործուղումները կրճատելու միջոցով հնարավոր չէ՞ր լինի լուծել կարեւորագույն սոցիալական հարցեր, պատասխանեց. «Այսօր դրանք թողնենք Ադրբեջանի տիրույթում, որ ինչ ուզենան, անե՞ն: Մեր արտաքին քաղաքականության էությունն այն է՝ ոչ միայն բավարարվել միայն Եվրոպայով , ԱՊՀ ու մեր անմիջական հարեւաններով, այլ աշխատանք տանել բոլոր երկրների հետ, լինի Ասիա, Աֆրիկա»:

Նա ասաց, որ Կոնգո կատարած նախարարի գործուղումների արդյունքում Հայաստանը դարձավ ֆրանկոֆոն երկրների կազմակերպության անդամ. «56 պետություն են, որոնք ունեն իրենց լուրջ ազդեցությունը եւ պատահական չէ, որ այդ միջազգային կազմակերպությունն իր բանաձեւում ղարաբաղյան հարցի վերաբերյալ շատ հավասարակշռված հայտարարություն է անում: Այսինքն , ֆրանկոֆոն երկրների անդամ դառնալը մեզ համար չափազանց կարեւոր էր: Եվ նույնը կարելի է ասել մնացած երկրների գործուղումների մասին: Ամեն մի այդպիսի այց ունի իր նպատակները, որոնց արդյունքները շոշափելիորեն երեւում են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է 844 անգամ:
Print Friendly

Leave a Reply