“Սենդի” փոթորիկ. ԱՄՆ-ը ժամանակավորապես “փակվում է”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 29, 2012 15:47

ԱՄՆ-ը պատրաստվում է Կարիբյան կղզիներում 60 մարդու կյանք խլած  փոթորկի հետ հանդիպմանը: Նախագահ Օբաման երկրի բնակչությանը կոչ է արել փոթորկին լուրջ վերաբերվել: Մի քանի նահանգում հայտարարված է արտակարգ իրադրություն, փակվել են դպրոցներն ու դադարեցվել է  հասարակական տրանսպորտի աշխատանքը: Կանխատեսումների համաձայն, տարերքը սպառնում է մի քանի միլիոնանոց բնակչությամբ շրջաններին, իսկ փորձագետներն էլ հայտնել են իրենց երկյուղները ափին մոտենալուն զուգընթաց փոթորկի  սաստկացման կապակցությամբ:

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում մի քանի հանդիպումների փոխարեն նախագահ Օբաման դիմել է  արևելյան հատվածի առափնյա շրջանների բնակչությանը   իրենց  ու մերձավորների անվտանգությունը հոգալու կոչով: Պլանավորված հանդիպումները հետաձգել է նաև նրա մրցակից, հանրապետական  Ռոմնին:

Խոշոր ավիաընկերությունները, ներառյալ Air France, British Airways և Virgin Atlantic-ը հետաձգել են երկուշաբթի օրվա տրանսատլանտյան թռիչքները Նյու Յորք, Բալթիմոր,Նյուարք, Վաշինգտոն, Բոստոն, Ֆիլադելֆիա և այլն:

Դիտվել է 1473 անգամ:
Print Friendly

Leave a Reply