Գուրչենկոյի ուրվականը վախեցնում է հարևաններին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 29, 2012 15:00

Տրյոխպրուդնի նրբանցքում գտնվող երեքսենյականոց բնակարանը Գուրչենկոն  իր ամրոցն էր համարում: Մի հարցազրույցում նա խոստովանել է, որ միայն տանն է կարողանում հանգստանալ ու կտրվել աշխարհիկ հոգսերից: Նրա մահից հետո  բնակարանը ժառանգեց ամուսինը` Սերգեյ Սենինը, որն իսկույն էլ սկսեց վերանորոգել այն:

Գրեթե նույն ժամանակ էլ, սարսափազդու պարբերությամբ տարօրիակ բաներ սկսեցին կատարվել: Հարևանները վստահեցնում են, որ պարբերաբար տեսնում են նրան մուտքում: Անցած շաբաթ նույնիսկ հաջողվել է լուսանկարել դերասանուհու ուրվականն ու  տեղադրել  համացանցում: Լուսանկարում պարզորոշ երևում է դերասանուհու դեմքը:

Հարևանուհին ասում է, որ վերջին շրջանում իսկապես էլ տարօրնակ բաներ են կատարվում:  Ամուսինը հազվադեպ է հայտնվում այնտեղ ու երկար չի մնում: Ընդ որում, հարևանները պարբերաբար  բնակարանից ձայներ ու հնչյուններ են լսում: Հարևաններն ասում են, որ բնակարանում հանկարծ լույսն է վառվում կամ էլ վարագույրների դիրքն է փոխվում:

“Լյուսյան իր բնակարանը չի կարողանում թողնել,-հոգոցով ասում են հարևանները,- կարծում ենք, որ նա մտահոգ է բնակարանի ճակատագրով, դրա համար էլ պարբերաբար գալիս է:  Իհարկե սարսափելի է, սակայն մենք գիտենք, որ Լյուսյան մեզ վատ բան չի անի: Նա այնքան բարի էր ու անկեղծ, նրա նմաններին դժվար է գտնել: Դրա համար մտածում ենք` թող գա ու ստուգի, եթե կամենում է”:

Մոգերն ասում են, որ եթե  մարդիկ տեսնում են հաջողակ մեկի ուրվականը, կնշանակի նա հանդերձյալ կյանքում հանգիստ չունի: Գուցե նա այս կյանքում դեռևս չլուծված հարցեր ունի: Իսկ ոմանք էլ կարծում են, որ դերասանուհուն անհանգստացնում է տան վիճակը, դրա համար էլ ժամանակ առ ժամանակ ստուգում է վերանորոգման արդյունքը: Իսկ երբ նա հասկանա,  որ ամեն ինչ կարգին է` հոգին կխաղաղվի: Իսկ նրա հարազատներիn  խորհուրդ է տրվում` հաճախ հիշել նրան ու աղոթել նրա  հոգու հանգստության համար:

Դիտվել է 1579 անգամ:
Print Friendly

Leave a Reply