Ուկրաինայում չուպակաբրան մեկ գիշերում 70 ճագար է հոշոտել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 29, 2012 14:21

Սպանդը սարսափով է պատել Խարկովի մարզը: Դեպքը կատարվել է Ռուսսկիե Տիշկի ավանում: Մեկ օրում 73 ճագար  գիշատչի զոհ է դարձել: Ընդ որում, դրանց մի մասը խեղդամահ է արված, իսկ մյուսների ոսկորներն են ջարդոտված:

Առավոտյան ճագարների տերը սովորականի պես դուրս է եկել կեր տալու: Նա ուներ ընդամենը 93 ճագար, որոնցից միայն 20-ն է կենդանի մնացել: Կենդանիները սատկած էին և վանդակում, և բակում: Շատ ճագարներից պարզապես արյունը քամված էր: Իր ճագարների սպանդի մեջ տերը մեղադրում է չուպակաբրային`  ինտելեկտով օժտված խորհրդավոր վամպիրին:

Նրա խոսքով, այդ հանելուկային կենդանին փորձել է նաև հավերը սատկացնել,  քանի որ հավանոցի դուռը կոտրված է:

Տարածքում կենդանին հետքեր է թողել, որոնք   ինչ որ բանով շան  թաթ են հիշեցնում:

Դիտվել է 1585 անգամ:
Print Friendly

Leave a Reply