ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարն այցելում է Հայաստան

Պաշտոնական, Օրվա լուր | | October 29, 2012 14:11

Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մեյբուսը այսօր Երևանում հանդիպում ունեցավ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության ընդլայնման հնարավորությունները և տարածաշրջանային ու համընդհանուր անվտանգությանը վերաբերող հարցեր:

Ռազմածովային ուժերի քարտուղար Մեյբուսն իր խորը գնահատանքը հայտնեց Աֆղանստանում իրականացվող առաքելությանը և Կոսովոյի խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ: Նա նաև անդրադարձավ պաշտպանական բարեփոխումների, խաղաղապահ գործողությունների և ուսուցումների, ինչպես նաև արհեստավարժ կրտսեր սպայական կազմի ձևավորման կարևորությանը: Քննության առնվեց նաև Եվրոպայում ԱՄՆ ծովահետևակային ուժերի Սևծովյան ռոտացիոն ուժերի շրջանակում իրականացվող համագործակցությունը:

«Շնորհակալ եմ հայ ժողովրդին ջերմ ընդունելության ու հյուրընկալության համար, – ասաց Ռազմածովային ուժերի քարտուղար Մեյբուսը, – մենք կարևորում ենք Հայաստանի հետ մեր գործակցությունը և իմ այս այցը փաստում է հարավկովկասյան տարածաշրջանի կարևորությունը»:

Ռեյ Մեյբուսը Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի 75-րդ քարտուղարն է: Որպես ռազմածովային ուժերի քարտուղար նա ղեկավարում է ամերիկյան նավատորմի և ծովահետևակային կորպուսի գործունեությունը, պատասխանատու է 150 միլիարդ ԱՄՆ դոլարից ավել կազմող բյուջեի ու շուրջ 900.000 հոգի կազմող անձնակազմի համար: Ռեյ Մեյբուսն այս պաշտոնում նշանակվել է նախագահ Օբամայի կողմից 2099թ.-ին:

Դիտվել է 1121 անգամ:
Print Friendly

Leave a Reply