Փորձություն Խորվաթիայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 5, 2010 15:51

Խորվաթիայի Ռիեկա քաղաքում մարտի 6-ին առաջին տուրի պարտիաները կանցկացնեն շախմատի Եվրոպայի տղամարդկանց և կանանց 11-րդ անհատական առաջնությունների մասնակիցները: Իսկ վերջին՝ 11-րդ տուրը կկայանա մարտի 17-ին։ Տղամարդկանց և կանանց առաջնություններում մարտի 13-ը հայտարարված է հանգստյան օր:Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը մասնակիցների ներկայացուցչական կազմ է հավաքել. 40 երկրների 420 շախմատիստներից 190-ը գրոսմայստեր են, 79-ը՝ միջազգային վարպետներ։ Իսկ կանանց առաջնությունում հարաբերությունները կորոշեն 32 երկրների 163 խաղացողներ: Նրանցից 44-ը գրոսմայստերներ են, 39-ը՝ միջազգային վարպետներ։ Ռիեկայում հայկական պատվիրակության կազմում 13 շախմատիստ է և 5 շախմատիստուհի։ Մեր երկրի պատիվը կպաշտպանեն`Վլադիմիր Հակոբյանը (2688), Գաբրիել Սարգսյանը (2675), Արման Փաշիկյանը (2652), Տիգրան Պետրոսյանը (2612), Զավեն Անդրիասյանը (2609), Հրանտ Մելքումյանը (2582), Արտաշես Մինասյանը (2568), Ավետիք Գրիգորյանը (2565), Սամվել Տեր-Սահակյանը (2509), Ռոբերտ Հովհաննիսյանը (2498), Դավիթ Պետրոսյանը (2468), Վահե Բաղդասարյանը (2284), Վլադիմիր Պողոսյանը (2204), Լիլիթ Մկրտչյանը (2503), Էլինա Դանիելյանը (2491), Լիլիթ Գալոյանը (2380), Նելլի Աղինյանը (2296), Անահիտ Խառատյանը (2117):
Տղամարդկանց առաջնության պարգևատրման հիմնադրամը 120 հազար եվրո է, կանանց առաջնության` 60 հազար եվրո։
Տղամարդկանց առաջնությունում դրամական մրցանակներ են ստանալու մինչև 25-րդ, իսկ կանանց առաջնությունում `մինչև 20-րդ տեղերը գրավողները: Տղամարդկանց և կանանց առաջնություններում 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրավողները համապատասխանաբար կստանան 20 հազար, 15 հազար, 11 հազար և 10 հազար, 8 հազար, 6,5 հազար եվրո։

Դիտվել է 1776 անգամ:
Print Friendly

Leave a Reply