Դասընթաց լրագրողների համար. Ռազմական գործընթացները մեր տարածաշրջանում՝ հայկական ռազմուժի համատեքստում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 29, 2012 12:55

ՀՀ Հանրային խորհրդի Երիտասարդության ենթահանձնաժողովն ու «ԱՐՄՍԵՍ» գիտակրթական կենտրոն հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 7-ից 30-ը անցկացնելու են ռազմական ոլորտով հետաքրքրվող լրագրողների վերապատրաստման ծրագիր:

Դասընթացները տեղի են ունենալու շաբաթական 3 անգամ, ժամը 18:00-21:00՝ Հանրային խորհրդի 607 սենյակում (հասցե՝ Վազգեն Սարգսյան 26/1, Էրեբունի պլազա, 6-րդ հարկ):

Ծրագրի նպատակն է գիտական հիմք ունեցող քննարկումների, զեկուցումների, հանդիպումների միջոցով գործող լրագրողներին ներկայացնել տարածաշրջանի երկրների ռազմական ներուժը, տեսանելի ապագայում ոլորտի զարգացումներն, ինչպես նաև հայկական բանակի առանձնահատկությունները, զարգացման միտումներն ու խնդիրները՝ տարածաշրջանային զարգացումների համատեքստում:

Դասընթացները լինելու են հետևյալ թեմաներով.
• Թուրքիայի բանակի պատմության վերջին 30 տարին՝ զարգացման միտումներն ու դերը տարածաշրջանում:
• Ադրբեջանական բանակի կառուցվածքային առանձնահատկություններն ու ռազմական հագեցվածությունը:
• Իրանի բանակի պատմության վերջին 30 տարին, զարգացման միտումները:
• Վրաստանի ռազմաքաղաքական փոփոխությունների վերջին քսան տարին, Վրաստանի բանակի զարգացման միտումները:
• Արցախ պատերազմի տարեգրություն:
• Հայկական բանակի հիմնական զինատեսակների մարտավարատեխնիկական բնութագրիչները:
• Ռազմական քարոզչության առանձնահատկությունները:
Ծրագրին կարող են մասնակցել գործող լրագրողները` ուղարկելով իրենց ինքնակենսագրականը (CV) vmiraqyan@gmail.com հասցեին:

Դիմումներն ընդունվում են մինչև նոյեմբերի 5-ը:

Մանրամասների համար զանգահարել (098) 88 72 37 հեռախոսահամարով՝ Վահրամ Միրաքյանին

Դիտվել է 1099 անգամ:
Print Friendly

Leave a Reply