Դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել եզրաքարերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 29, 2012 12:11

Հոկտեմբերի 28-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 7-րդ կմ-ին «Ռենո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի եզրաքարերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 1024 անգամ:
Print Friendly

Leave a Reply