Ծառը շրջվել է եկեղեցու տանիքին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 29, 2012 11:33
Հոկտեմբերի 28-ին, ժամը 08.49-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում` Ծաղկաձորի Օլիմպիական փողոցում 35-40 մ երկարությամբ ծառը շրջվել է և ընկել Սուրբ Հարություն եկեղեցու տանիքին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ծառը մասնատել և տեղափոխել են անվտանգ տարածք:
Վնասվել են եկեղեցու ցանկապատը՝ 13 քմ մակերեսով (քարե՝ 3 քմ, երկաթե՝ 10 քմ) և մասամբ՝ տանիքի անկյունաքարերը:
Դեպքի մասին տեղյակ են պահվել քաղաքապետարանի և մշակույթի նախարարության աշխատակիցները:






Facebook
Tweet This
Email This Post
