Մեքենան ընկել է Սևանա լիճը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 29, 2012 11:21

Հոկտեմբերի 28-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Սևան–Մարտունի ավտոճանապարհի 2-րդ կմ-ում (Լճաշեն գյուղի հատված) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Սևանա լիճը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում ժամը 01.00-ին սահմաններում,  «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 33 ՕՏ 544 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Սևանա լիճը:

Ջրափրկարարների և ավտոկռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել լճից:

Զոհեր և տուժածներ չկան:

Դիտվել է 884 անգամ:
Print Friendly

Leave a Reply