Մոտոցիկլը բախվել է տաքսիին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 29, 2012 11:18

Հոկտեմբերի 28-ին, ժամը 17.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Լամբադա» կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ և կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Հունդայ» մակնիշի 01 ԼԼ 179 պ/հ մոտոցիկլը (վարորդ` 1967 թ. ծնված Դավիթ Դավթյան) բախվել է «Կալինա» տաքսի ծառայությանը պատկանող «Լադա» մակնիշի Լ2220 պ/հ ավտոմեքենային (վարորդ` 1967 թ. ծնված Հրաչ Ղազարյան):

Պատահարի հետևանքով Դ. Դավթյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «ՍուրբԳրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Դիտվել է 885 անգամ:
Print Friendly

Leave a Reply