Սողանքը չի սպառնում Թադևոսյանների բնակարանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 29, 2012 9:24

Հոկտեմբերի 28-ին, ժամը 22.50-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Աղիտուի գյուղի տներից մեկը գտնվում է սողանքային գոտում և  վտանգավոր է բնակության համար: Դեպքի վայր է մեկնել Սիսիան քաղաքի հատուկ փրկարար ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ. Թադևոսյանին պատկանող տանը սողանքային երևույթներ չեն սպառնում, իսկ պատերին առկա ճաքերը շինությանը վտանգ չեն ներկայացնում: Տանից մոտ 15 մ հեռավորության և  մոտ 8 մ բարձրության վրա գտնվում է գյուղի խմելու ջրի գլխավոր աղբյուրը, իսկ մոտ 1 մ հեռավորության վրա նկատվում են հողաշերտի խոնավացման երեվույթներ, որոնք տան արտաքին պատի ներսի և  դրսի խոնավացման հավանական պատճառն են: Թադեվոսյանների ընտանիքին տրամադրվել է ժամանակավոր կացարան: Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի ՏԻՀԳՄՀ  և  քաղաքաշինության վարչությունների պետերին:

Դիտվել է 3433 անգամ:
Print Friendly

Leave a Reply