Հսկայական կրծկալը հանվել է աճուրդի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 29, 2012 9:15

2011-ին կրծքագեղձի քաղցկեղի բուժման հարցերին ուշադրություն հրավիրելու շրջանակներում պատրաստված կրծկալը վաճառքի  է հանվել հոկտեմբերի 28-ին, կիրակի օրը, eBay-ում:

Աճուրդի կազմակերպիչները պատրաստվում են վաճառքից գոյացած գումարը փոխանցել կրծքագեղձի քաղցկեղի դեմ ակցիայի անցկացմանը: Հսկայական կրծկալը  կարել են Մեծ Բրիտանիայում: Այն գրանցված է նաև Գինեսի ռեկորդների գրքում: 26-մետրանոց կրծկալը կշռում է այնքան, որքան  1800 սովորական չափսի կրծկալները:

Գնորդը, բացի կրծկալից, կստանա նաև Գինեսի ռեկորդների հավաստագիրը:

Դիտվել է 1134 անգամ:
Print Friendly

Leave a Reply