Ճոպանուղու խցիկներում մնացած 41 ուղևորները տարհանվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 29, 2012 9:17
Հոկտեմբերի 28-ին, ժամը 16.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ «ՏաԹևեր» ճոպանուղու անվտանգության համակարգն ավտոմատ կերպով դադարեցրել է ճոպանուղու ընթացքը: Կազմակերպված տարհանում կատարելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Գորիս քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ և Սյունիքի ՄՓՎ ՓՋ: Ձեռնարկված օպերտիվ և հմուտ գործողությունների շնորհիվ Ժամը 19.00-ի սահմաններում երկու խցիկներում գտնվող 41 ուղևորներ տարհանվել և տեղափոխվել են անվտանգ տարածք:
Ուղևորներից 17-ը օտարերկրյա քաղաքացիներ են, 18-ը` կին և 7-ը` երեխա:
«ՏաԹևեր» ճոպանուղու հասարակության հետ կապերի բաժնից էլ հաղորդում են, որ բոլոր ուղևորներին տրամադրվել է ժամանակավոր կացարան, սնունդ, տեղում են ոստիկանության, շտապ օգնության աշխատակիցներ, հրավիրվել են նաև հոգեբաններ:






Facebook
Tweet This
Email This Post
