Օխոտի ծովում անհետացած բեռնանավում 700 տ ոսկու հանքաքար է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 29, 2012 8:46

Օխոտի ծովում անհետացած “Ամուրսկայա” բեռնանավում 700 տոննա ոսկի պարունակող հանքաքար կար: Նավի որոնման աշխատանքներին  են միացել  նաև ձկնորսական 2 նավ: “Նովիկ” տրալերն  ու նավերը  Շանտարյան կղզիների մոտ  մանրազննին որոնողական աշխատանք են կատարում այն տեղում, որտեղից  երեկ բեռնանավը վթարային ազդանշան է  ուղարկել: Քամին ու  վատ տեսանելիությունը խոչընդոտում են վերգետնյա որոնողական աշխատանքներին: Տարբեր տվյալներով, նավում 8-11 մարդ կա, իսկ դատախազությունը խոսում է 9-ի մասին:

Դիտվել է 1435 անգամ:
Print Friendly

Leave a Reply