Երկուսն էլ վստահ են, որ կհաղթեն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 5, 2010 15:37

Մարտի 7-ին  ԱՄՆ-ում միմյանց հետ մրցամարտ կանցկացնեն WBC և WBA վարկածներով թեթևագույն քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը և այդ կոչումների հավակնորդ մեքսիկացի Ռոդրիգո Գերերոն: Բռնցքամարտիկները հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, և երկուսն էլ վստահեցրել են, որ կհաղթեն: Այդուհանդերձ, շատերն են այն կարծիքին, որ Դարչինյանը վստահորեն առավելության կհասնի: Թերևս, այդ է պատճառը, որ գրավախաղերի կազմակերպիչները նախատատվությունը տալիս են հայ բռնցքամարտիկին: Բուքմեյքերական գրասենյակները Հայաստանի ներկայացուցիչի հաղթանակի համար սահմանել են 1,11 գործակից: 6,00 գործակցով է խաղադրույք ընդունվում Գերերոյի հաղթանակի համար: Իսկ ոչ-ոքին գնահատվել է 22,00 գործակցով:

Այս մրցամարտում հաղթելուց հետո հայ բռնցքամարտիկը հաջորդ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կանցկացնի ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ, որին 2007-ին կայացած մրցամարտում պարտվել էր:

Դիտվել է 2271 անգամ:
Print Friendly

Leave a Reply