Թոշակառուն 61 տարեկանում ծննդաբերել է առաջին անգամ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 29, 2012 8:23

Անտոնիա Ասթին Հարավային Ամերիկայի ամենատարեց ծննդկանն է. նա 30 տարի  փորձել է հղիանալ, սակայն բոլոր ջանքերն անարդյունք են եղել: Քույրն ու եղբայրը, որոնց անվանել են Սոֆյա և Ռոբերտո, լույս աշխարհ են եկել կեսարյան հատման շնորհիվ, հղիության ութերորդ ամսում: Ասթին ու նրա 55-ամյա ամուսինը` Խոսեն,  30 տարի շարունակ փորձել են ծնող դառնալ: Առաջին անգամ Անտոնիան բժիշկներին  դիմել  է 51 տարեկանում, երբ հասկացավ, որ բնական ճանապարհով իրեն չի հաջողվի հղիանալ: 10 տարում նա  արհեստական ճանապարհով բեղմնավորման երեք անհաջող փորձ է տարել: Հուսահատ կինը դիմել է որդեգրման, սակայն տարիքը պատճառաբանելով` նրան մերժել են:

Այս ամենից հետո, Անտոնիան հուսահատ վերջին փորձն է կատարել, ինչը նրան հաջողվել է:

Երեխաներն առողջ են, հսկողության տակ կլինեն, մինչև անհրաժեշտ քաշը հավաքեն:

“Ես շատ երջանիկ եմ ու կանեմ ամեն ինչ, որ նրանց ապահովեմ ամեն անհրաժեշտ բանով”,- ասել է երկվորյակների հայրը` Խոսեն:

Դիտվել է 1465 անգամ:
Print Friendly

Leave a Reply