Տղամարդը ուռուցքը հղիություն է կարծել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 29, 2012 8:05
Տղամարդու փորում հսկայական` 20 կգ ուռուցք է զարգացել, որը նա հղիության հետ է շփոթել:
48-ամյա Վան Կիջոն դիմել է Չանշա քաղաքի կլինիկա: Նա բժիշկներին պատմել է, որ վերջին տարում փորը սկսել է մեծանալ ու նմանվել է հղի կնոջ փորի: Նա լրջորեն վախեցել է, որ կարող է ինչ- որ կերպ հղիացած լինել և շատ է ուրախացել, երբ իմացել է, որ այն, ինչ հղիություն է կարծել` ուռուցք է:
Տղամարդն առանց հապաղելու համաձայնել է վիրահատվել: Վիրաբույժը պատմել է, որ անընդհատ մեծացող ուռուցքի պատճառով մյուս օրգաններն էլ են մեծացել. « Չնայած վտանգին, մենք հաջողությամբ վիրահատեցինք հիվանդին: Եթե բարդություններ չլինեն, ապա նա կարող է դուրս գրվել 2 օրից»:
«Վիրահատությունից հետո ինձ թվում է թե մի հսկայական քարից եմ ազատվել»,- իր զգացողություններն այսպես է նկարագրել հիվանդը:






Facebook
Tweet This
Email This Post
