Կաչինսկու ինքնաթիռի վթարի միակ վկան կախվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 29, 2012 7:54

Սմոլենսկի մոտ Ту-154  ինքնաթիռի վթարի ( որով 2010-ին Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին էր թռչում) միակ վկան Վարշավայի իր բնակարանում մեռած է հայտնաբերվել:

Як-40 –ի 42-ամյա բորտինժեներ Ռեմիգիուշ Մուսին գտել է կինը, տան նկուղում: Բոլոր հանգամանքները խոսում են ինքնասպանության մասին: Նա  Як-40-ում էր, որը վայրէջք էր կատարել նախագահական ինքնաթիռից քիչ առաջ: Նա վստահեցնում էր, որ դիսպետչերների բանակցություններն է լսել Ту-154-ի անձնակազմի հետ. նրա  խոսքով, օդաչուներին թույլատրել էին իջնել մինչև 50 մ բարձրություն`  վայրէջքի որոշում ընդունելու համար, սակայն   սղագրությունների  մեջ խոսվում է 100 մետրի մասին:

Լեհաստանի նախագահի ինքնաթիռը վթարվեց 2010-ի ապրիլի 10-ին, Սմոլենսկի մոտ: Զոհվեցին օդանավում գտնվողները` 96 մարդ:

Վթարի պատասխանատվությունը, իշխանություների հետաքննությամբ, համարվեց մարդկային գործոնը: Բացի այդ , չի  բացառվում անձնակազմի վրա ղեկվարության ճնշումը, ինչպես նաև` օդանավակայանի երկրային ծառայությունների կողմից սխալ ցուցումները:

Դիտվել է 1461 անգամ:
Print Friendly

Leave a Reply