Աշխարհի ամենանեղ տունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 29, 2012 2:09

Միգուցե այս տունը մղձավանջ դառնա այն մարդկանց համար, ովքեր վախենում են փակ տարածության մեջ մնալ, սակայն 91 սմ լայնություն ունեցող տունը աշխարհի ամենանեղ բնակարանն է համարվում: Երկու շենքի մեջտեղում կառուցված այս փոքրիկ տան շինարարությունը շատ արագ է ընթացել: Այս հետաքրքիր և եզակի երևույթի մասին է գրում թուրքական «Hurriyet»-ը:
Տունը այնքան մեծ հետաքրքրություն է առաջացրել, որ իսրայելացի հայտնի գրող և ռեժիսոր Էդգար Քերեթը որոշել է Լեհաստանում իր օրերը անցկացնել հենց այստեղ:
Նեղ տան ննջասենյակում միայն մեկ մահճակալ է տեղավորվում, բացի այդ կա նաև փոքրիկ զուգարան, որի հենց կողքին գտնվում է փոքր խոհանոցը:
Տան երկրորդ հարկը բարձրանալու համար պետք է օգտվել պատին կպած աստիճանից: Տանը լոգախցիկ չկա, լոգանքի ցնցուղը զուգարանակոնքի հենց վերևում է տեղադրված:
Գնումները պետք է կատարել միայն մեկ օրվա համար, քանի որ սառնարանում ընդհամենը երկու շիշ է տեղավորվում: Նման տեսք ունեցող տունը կուրախացնի նրանց, ովքեր սիրում են մենակ ապրել, քանի որ հյուր ընդունել այստեղ անհնար է:

Դիտվել է 756 անգամ:
Print Friendly

Leave a Reply