Իդլիբում մարտեր են ընթանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 29, 2012 2:03

Սիրիայի Իդլիբ քաղաքին կից Հարիմ և Սալքին ավաններում Ասադի ուժերի և ընդդիմադիրների միջև մարտեր են տեղի ունենում: Ամբողջ օրվա ընթացքում պարբերաբար ուժգնացող պայքարի ձայները լսվել են նաև Հաթայի Բեշասլան գյուղից, որը Հարիմից 200 կմ հեռավորության վրա է գտնվում: «Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ տեղանքում շատ անհանգիստ մթնոլորտ է տիրում:
Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կազմակերպությունը հայտնում է, որ Ասադի ուժերի կազմակերպած օպերացիաների հետևանքով 56 մարդ է զոհվել, որոնց թվում 6 երեխա և 3 կին: Այսպես Դամասկոսում և ծայրամասերում 26, Հալեպում 9, Հումուսում 8, Իդլիբում 5, Դեր ազ Զորում 5, Համայում 2 և Դերայու 1 մարդ է զոհվել:

Դիտվել է 682 անգամ:
Print Friendly

Leave a Reply