Սիրիայում ընդդիմադիրների հետ քրդերն են կռվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 29, 2012 1:58

Սիրիայում չնայած մուսուլմանական տոնի`Քուրբան Բայրամի կապակցությամբ հաստատված զինադադարին, կառավարական ուժերի և ընդդիմադիրների միջև պայքարը չի դադարում: Հալեպում Քուրդիստանի Դեմոկրատական միություն կուսակցության հետ պայքարը, որը հայտնի է որպես սիրիական թև, մատնանշում է, որ կարող է մի նոր ճակատ բացվել: Այս մասին է գրում թուրքական «Radikal»-ը:
Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կազմակերպությունը արձանագրել են, որ վերոնշյալ պայքարում 30 հոգի քուրդ և արաբ է զոհվել, երկու կողմից էլ ընդհանուր առմամբ 22-ը մարտիկներ են եղել:
Սիրիայում դիտորդական առաքելության ղեկավար Ռամի Աբդուլրահմանը նշել է, որ Հալեպում պատերազմի պատրաստ 100 քուրդ կա: Եթե իսկապես արաբա-քրդական պատերազմ սկսվի, այդ պարագայում կարելի է մոռանալ հեղափոխության մասին, իսկ Ասադը կմնա:

Դիտվել է 745 անգամ:
Print Friendly

Leave a Reply