Թուրքիայում այսօր տոն է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 29, 2012 1:50
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամլո ծառայությունը տարածել է հանրապետության օրվան նվիրված վարչապետի շնորհավորական ուղերձը: Այնտեղ նշվում է, որ այդ տոնը ամեն տարի էլ ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում թուրք ժողովրդի համար:
Ւնչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը`վարչապետը ընդգծել է, որ հանրապետությունը, որը հիմնվում է հավասարության և ազատության սկզբունքի վրա, հիմնադրվել է անկախության համար ծանր պայքարի գնով: Էրդողանը նշել է, որ հանրապետությունը ժողովրդի պայծառ ապագայի գրավականն է:
Նշենք, որ Թուրքիայի Հանրապետությունը հռչակվեց 1923 թվականի հոկտեմբերի 29-ին երկրի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից: Դա հնարավոր եղավ այսպես կոչված ազգային-ազատագրական, հակաիմպերիալիստական նշանակություն ունեցող քեմալական շարժման շնորհիվ, որը շատ չանցած ակնհայտ նվաճողական բնույթ ստացավ:






Facebook
Tweet This
Email This Post
