Մայրաքաղաքում բացվել է Նոտարական ծառուղի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 28, 2012 14:19

Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ մասնակցել է Գլխավոր պողոտայի՝ Մաշտոցի պողտա-Սարյան փողոց միջանկյալ հատվածում Նոտարական ծառուղու բացմանը:
Միջոցառմանը մասնակցել եմ ՀՀ և ՌԴ Նոտարական պալատների նախագահներն ու անդամները:
Նոտարական պալատի նախաձեռնությամբ ծառուղում տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, տարածքի մշտական խնամքը ևս նոտարական պալատը խոստացել է հոգալ:
Կամո Արեյանն ու Հրայր Թովմասյանը Նոտարական ծառուղում տնկել են նաև անվանական ծառեր:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ցուցաբերած աջակցության համար՝ Արդարադատության նախարարը նշել է, որ հետագայում ևս շարունակվելու են նմանատիպ ծրագրերը՝ իրենց փոքր ներդրումն ունենալով մայրաքաղաքի զարգացմանն ու քաղաքի բնապահպանական խնդիրների լուծմանը:
Քաղաքապետի անունից շնորհավորելով ծառուղու բացման կապակցությամբ՝ Կամո Արեյանը հույս է հայտնել, որ այս քայլը կդառնա վարակիչ և լավ օրինակ նաև այլ գերատեսչությունների համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 766 անգամ:
Print Friendly

Leave a Reply