19-ամյա զինծառայողը ծեծել է տվյալ օրվա օրապահին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 28, 2012 9:46

19-ամյա Ա.Մ-ն ձեռքով հարվածել է տվյալ օրվա օրապահ Ռ.Գ-ի դեմքին: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը երեկ հոկտեմբերի 26-ին ընդունվել է դատարան:

Ա. Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող եւ ընդգրկված լինելով վերակարգում որպես հերթապահ եւ պետ, հանդիսանալով 1-ին դիվիզիոնի ժամկետային զինծառայող, նույն օրը զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ, պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձեւով ստորացնելով` մեկ անգամ ձեռքով հարվածել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, տվյալ օրվա օրապահ Ռ.Գ-ի դեմքին:

Քրեական գործ է հարուցվել 360 հոդվածի 2-րդ մասով` զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաեւ պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ: Սույն հոդվածը պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 1 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 1 տարի ժամկետով:Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Դիտվել է 926 անգամ:
Print Friendly

Leave a Reply