«Ուլիսը» հաղթեց «Իմպուլսին»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 27, 2012 21:54

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում «Ուլիսը» Երևանի «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց «Իմպուլսին» և առավելության հասավ 2:1 հաշվով:

Ընթացիկ առաջնությունում ոչ այնքան վստահ հանդես եկող Հայաստանի չեմպիոն  «Ուլիսը» միավորների իր պաշարը հասցրեց  29-ի և  6-րդ տեղում է: «Իմպուլսը» 38 միավորով 3-րդն է:

Տեխնիկական արդյունքներ

«Ուլիս» – «Իմպուլս»՝ 2:1

Արտակ Գրիգորյան, 28, Արսեն Բալաբեկյան, 45 – Նորայր Գյոզալյան, 83

Դիտվել է 772 անգամ:
Print Friendly

Leave a Reply