Սիրիայում ինը մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 27, 2012 21:14

Սիրիայի հեղափոխական գերագույն խորհորդը հաղորդում է, որ բախումները երկրում հազվադեպ են դարձել, սակայն արյունահեղությունը չի դադարում: Այսպես Դամասկոսում, Դերայում և Դեր ազ Զորում ընդհանուր առմամբ ինը մարդ է զոհվել:
Սիրիական ընդդիմադիր լրատվամիջոցները հաղորդում են, որ Ասադի բանակը կրակ է բացել Դերայում և Հոմսում հակակառավարական ցույցերի մասնակիցների վրա: Այս մասին գրում է «Anadolu» գործակալությունը:
Նշվում է, որ կառավարական զորքերի և ընդդիմադիր ուժերի միջև բախումները շարունակվում են Հալեպում և Իդլիբում:
Այսպես կոչված”Սիրիայի ազատության բանակի” հրամանատարներից մեկի հայտարարության համաձայն`հաշտության մասին որոշումը «սխալ» է եղել, և սիրիական ռեժիմը միջազգային հանրությանը մոլորեցրել է, որպեսզի կարողանա վերականգնել իր ուժերը:

Դիտվել է 873 անգամ:
Print Friendly

Leave a Reply