Մոսկվայում մզկիթների պակաս կա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 27, 2012 20:14

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ մոտ 2 միլիոն մուսուլման է բնակվում, մզկիթների խիստ պակաս կա և դա մեծ խնդիր է:
Ռուսաստանի մուսուլմանների առաջնորդների խորհրդի փոխնախագահ Դամիր Գիզաթուլին «Anadolu» գործակալության թղթակցին հայտնել է, որ ամբողջ Մոսկվայում ընդամենը չորս մզկիթ է գործում, ինչը իհարկե ոչ մի կերպ բավարարում բազմաթիվ հավատացյալների պահանջները: Այդ պակասը հատկապես զգալի է ուրբաթ օրերին և տոներին:
Այս պարագայում Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կողմնակից չէ մայրաքաղաքում նոր մզկիթներ կառուցելու գաղափարին: Ռուսաստանում ընդհանուր առմամբ 20 մլն մուսուլման է բնակվում:

Դիտվել է 866 անգամ:
Print Friendly

Leave a Reply