Երիտասարդ հայ հրացանակրի աննախադեպ հաջողությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 5, 2010 15:33

Իրանի Յազդ քաղաքի մարզապալատում կայացած սուսերամարտի աշխարհի գավաթի խաղարկության մրցափուլի երիտասարդական մրցաշարում 3-րդ մրցանակաիր է դարձել գյումրեցի ճկասուսերակիր Արմենակ Գասպարյանը:

Ստուգատեսում զենքերն են խաչաձևել Իրանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Վրաստանի, Հայաստանի ներկայացուցիչները: Առաջին անգամ է, որ մեր երկրի երիտասարդ ճկասուսերակիրն այսպիսի հաջողության է հասնում: Անցյալ տարի Իրանում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության մեծահասակների մրցաշարում 3-րդ մրցանակակիր էր դարձել  երևանցի Միքայել Ղազարյանը: Ի դեպ, վերջինս 2007-ին Իրանում կայացած աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարում նույնպես 3-րդն էր ճանաչվել:


Դիտվել է 1854 անգամ:
Print Friendly

Leave a Reply