“Ալ Քաիդան” եգիպտացիներին կոչ է անում առևանգել օտարեկրացիներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 27, 2012 16:59

Այման ալ-Զահարին` “Ալ Քաիդայի” առաջնորդը եգիպտացիներին կոչ է անում առևանգել օտարերկրացիներին, որպեսզի “իսլամի համար պայքարը” շարունակվի:

Զահարին  Եգիպտոսի նախագահ Մուրսիին խնդրել է   պարզություն մտցնել “Պաղեստինի ազատագրման համար ջիհադի” առիթով իր դիրքորոշման վերաբերյալ ու  եգիպտացիներին կոչ է արել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման դեմ հանդես գալ, պաշտպանել Սիրիայի հետ պատերազմը և Եգիպտոսում նոր հեղափոխություն սարքել, որպեսզի այնտեղ շարիաթ հաստատվի:

Զավահիրիի տեսաուղերձը հայտնվել է Իսրայելի ու Համասի` հրաձգությունը դադարեցնելու վերաբերյալ  պայմանավորվածության ձեռքբերման  մասին տեղեկության հետ միաժամանակ: Կահիրեն հանդես է եկել  որպես այդ  բանակցությունների միջնորդ:

Դիտվել է 1220 անգամ:
Print Friendly

Leave a Reply