Ի՞նչ է գուշակում Պյութագորասի մոգական քառակուսին

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | March 5, 2010 15:15

Հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասի անունը հիշելիս անմիջապես տեղափոխվում ենք դպրոցական տարիներ.

Պյութագորասի թեորեմը թերևս  նրա պահպանված ու մեզ փոխանցված ամենահայտնի գործն է: Սակայն կա մի  այլ աշխատանք, որին «տուրք է տվել» Դավիթ Անհաղթն  իր «Սահմանք իմաստասիրութեան» երկում:   ոսքը Պյութագորասի թվերի միստիկայի մասին է:

Դարեր շարունակ մարդիկ ապագան գուշակելու համար ստեղծել են զանազան համակարգեր: Պյութագորասը նույնպես բացառություն չէ: Իր մեթոդով նա թափանցում է ապագա`  խորհուրդ վերագրելով թվերին ու վերծանելով դրանք:

Պյութագորասի այս համակարգը հիմնված է ռեինկարնացիայի (տարբեր  մարմիններում  հոգու և նրա կյանքի վերամարմնավորման) գաղափարի վրա: Այս մեթոդը  գուշակողի  ծննդից տրված ուժն ու հնարավորությունները որոշելու միջոց է: Կյանքի ուղին  համընկնում է այն առաքելության հետ, ինչով մարդն այս կյանք է գալիս, և այն որոշվում է` ծննդյան տարեթիվն ու օրն իրար գումարելով: Ցանկացած մարդու դրական ու բացասական հատկությունների  մանրամասն վերլուծության  ամբողջությունը բերում է պյութագորասյան մեթոդով կազմված  քառակուսուն, որում գրանցված են մեկից ինը թվերը:

Օրինակ` ենթադրենք, որ մարդը ծնվել է 1940 թ. փետրվարի 29-ին: Այս թվերը գրանցում ենք մեկ տողում.

29  02  1940   (1)

Դրանք գումարվում են իրար.

2 + 9 + 0 + 2 + 1 + 9 + 4 + 0 = 27

Ստացված երկնիշ թվի նիշերն իրար ենք գումարում` 2+7=9, և արդյունքը գրում  իրար տակ` հետևյալ տեսքով.

29.02.1940

27 9                         (2)

Հիմա, ստորին շարքի առաջին թվից հանում ենք վերին շարքի առաջին թվի առաջին նիշը` բազմապատկած 2-ով: Ստացվում է հետևյալը`

27 – 2 X 2 = 23

եվ այս թվի հետ կատարում ենք վերջին թվաբանական գործողությունը. երկնիշ 23 թվի նիշերն իրար ենք գումարում և ստացվածն ավելացնում աղյուսակին: Այսպես`

29.02.1940

27..9. 23    5

Վերջին քայլը` նշված շարքերից 0-ների ջնջումն է.

29.2.194

27.9.23       5          (3)

Պյութագորասի փիլիսոփայության համաձայն` մարդն աշխարհ է գալիս 15 անգամ ու 15 կյանք ապրելուց հետո ձեռք բերում որակներ (էական չէ` դրակա՞ն, թե՞ բացասական), որպեսզի շարունակի իր գոյությունն այլ` բարձրագույն ոլորտում: Մնացած կյանքերի քանակը որոշելու համար պետք է ապրվածների քանակն իմանալ: Այդ նպատակի համար դիտարկենք վերջին շարքի երրորդ խմբի թվերը: Մեր օրինակում դրանք են`

2 + 7 + 9 + 2 + 3 + 5  = 28 = 2 + 8 = 10

Նշանակում է, որ  1940 թ. փետրվարի 29-ին ծնված մարդն այժմ ապրում է իր 11-րդ կյանքը և նրան մնացել է ևս 4 կյանք-հնարավորություն` սրբագրելու իր հետագա ճակատագիրը:

Այժմ, 3-րդ խմբի թվերի համադրությունից գուշակության ու  տեղեկատվության գնահատման համար կազմենք այս կյանքում տրված տվյալների աղյուսակ: Գծենք մի քառակուսի,  որտեղ գրանցված են 1-9 բոլոր թվերը (տե՛ս նկարը): Տե՛ս, թե քանի անգամ են կրկնվում նույն թվերը և ի՞նչ են դրանք մեզ ասում:

Բնավորություն

1. Մեկ միավորը վկայում է ընդգծված եսամոլության մասին: Տվյալ անձը ուշադրություն չի դարձնում շրջակա միջավայրին ու ամեն ինչից աշխատում է օգուտ քաղել: Նրան քիչ է հետաքրքրում, թե մյուսներն ինչով են ապրում:Գլխավորն այն է, որ ապրում է ու պետք է ապրի ինքը:

11.Այս բնավորությունը մոտ է եսասիրականին: Մշտապես աշխատում է արժանանալ շրջապատի հավանությանը, եթե անգամ դրա համար ոչ մի նախադրյալ չկա:Սիրում է ինքնագովությամբ զբաղվել: Նրան թվում է, թե ամենատաղանդավորն ու խելացին է և շատ է զարմանում, երբ շրջապատը դա չի նկատում:

111. «Ոսկե միջին». այս բնավորության տեր մարդը հանգիստ է, զիջող ու  շփվող:

Նա այնքան էլ չի սիրում ղեկավարությանը ենթարկվել, չի էլ ձգտում ղեկավար պաշտոնների: Եթե փորձեք նրա հետ ազնվորեն խոսել, ապա  փոխզիջման կարելի է հասնել:

1111. Ուժեղ բնավորության տեր, կամային կերպար է: Տանել չի կարող սուտն ու քծնանքը,  չնայած, հանուն մտերիմների, կարող է դիմել դրանց: Այս բնավորության տեր մարդիկ դառնում են պրոֆեսիոնալ զինծառայողներ, իսկ կանայք` ղեկավարում են ընտանիքը:

11111. Դիկտատոր է ու քմահաճ: Իր գաղափարի կամ էլ հաճույքի համար կարող է միլիոնավոր մարդկանց զոհաբերել: Իր հաջողության համար կարող է  «դիակների վրայով» քայլել: Եթե տվյալները չեն բավարարում «մեծ գործերի» համար, ապա վերածվում է բռնակալի, ճգնավորի կամ էլ, ծայրահեղ դեպքում, հոգեկան խանգարում է ստանում: Համառ է  ինչպես իր ձգտումներում, այնպես էլ վրեժխնդրության մեջ, սակայն լավ է հարմարվելու տեսանկյունից: Գրեթե բոլորն ունեն մոլություններ: Կապված է իր երեխաներին:

111111.Հազվագյուտ համադրություն է: Այս մարդն անսովոր դաժան է, սակայն մտերիմների կամ էլ «հանուն մարդկության» ունակ է «սարեր շրջել»:Սա մոլեռանդության հասնող  գաղափարով  տառապող և շփման մեջ բավականին դժվար մարդ է:

Կենսաէներգիա

2 չկա. կենսաէներգիան ամենացածր մակարդակում է

Դրա արդյունավետ ամբարման համար ուղին բաց է: Սրանք սիրում են հնաոճ իրեր ու գրքեր: Լավ են վերաբերվում  շրջապատին, կիրթ են ու ազնվաբարո: Բացառություններ գրեթե չեն լինում:

2. Կենսաէներգիայի առումով սովորական մարդիկ են:  ուսափում են սթրեսային ու գերզգայուն իրավիճակներից Նրանց ցուցված է սպորտն ու ֆիզկուլտուրան, յոգան` առավել ևս: Զգայուն են մթնոլորտի փոփոխությունների հանդեպ:

22. Կենսաէներգիայի հարաբերականորեն մեծ   պաշար ունեն: Այս մարդիկ  բժիշկ, բուժքույր ու բուժակ դառնալու շնորհ ունեն: Նրանց կոչումը բժշկությունն է:

Նրանց ընտանիքներում հազվադեպ են նյարդային բռնկումներ լինում:

222. Սա էքստրասենսի նշան է: Հնարավոր է, որ այս մարդն ինքն անգամ տեղյակ չէ  այդ կարողության մասին, սակայն  կարող է բուժել անգամ  իր ներկայությամբ: Այս մարդիկ տարիներ շարունակ սպասում են  իրենց ունակությունները ի հայտ բերող  առիթի:

2222.Եթե երբևէ հանդիպեք մի կնոջ, ում բոլորն են սիրահարված, կամ էլ աննկարագրելի հմայքով տղամարդու, ուրեմն ձեր առջև կանգնած է ափեափ կենսաէներգիայով օժտված  մեկը, ով սիրահոժար  ամեն ինչ կտա ձեզ: Ցավոք, այս մարդիկ շատ խոցելի են չար, էներգետիկայի տեսանկյունից քաղցած տիպերի` «սատանայական հնարավորություններով» մարդկանց նկատմամբ:

Մարդու ներքին պաշարի որոշումը

3 չկա. մաքրասեր ու կարգապահ մարդիկ են, գերազանց տնտեսվարներ, սակայն երբեմն մաքրության  ձգտումը նրանց դարձնում է տաղտկալի: Ճշտապահ են, սիրում են  կանգնել հայելու առջև: Բացատրվում են բավականին խրթին, քրտնաջան աշխատանքը կատարում անթերի:

3. Տրամադրության մարդիկ են Տնտեսել չեն սիրում Լայնախոհ են, երբեմն հակասություններով լի: Ճիշտ է, տանը թափթփված են, սակայն կարող են անսպասելիորեն ամեն ինչ  միանգամից կատարյալ վիճակի բերել:

33.Այս մարդիկ գիտությունների հակում ունեն: Օժտված են վերլուծելու ունակությամբ::

333 և ավելի.  հակում գիտությունների հանդեպ: Դա ծնունդ է տալիս  մանրախնդրության, ժլատության և, վերջապես, մշտական արդարության պահանջի:

Առողջություն

4 չկա: Բավականին թույլ առողջություն ունեն: Փոքր հասակից խոցելի են տարբեր հիվանդությունների առումով: Այս մարդիկ  հիվանդանում են այնքան երկար, որքան իրենց մոգական քառակուսում առկա 2.-ների քանակն է, քանի որ աշխարհին են տալիս իրենց էներգիան:

4. Միջակ առողջության տեր է: Հարկ է կոփել,  այլապես ծերության շեմին կվերածվեն իսկական ավերակի: Ցուցված են լողն ու վազքը:

44. Առողջությունն ամուր է: Այս մարդիկ  իրենց սեքսուալ պոտենցիան չեն գովազդում, սակայն կարող են դառնալ սեքսուալ գրավչության  իսկական խորհրդանիշ:

444. Հազվադեպ պատահող, գերազանց առողջության տեր մարդիկ են: Օժտված են անհավանական սեքսուալ գրավչությամբ:

Ինտուիցիա

5. չկա. Նուրբ աշխարհի` տիեզերքի հետ կապի ուղին փակ է ծննդյան իսկ օրից: Այս մարդը զբաղված է հաշվարկներով, զանազան փորձարկումներով, ապացույցներով ու լարված դիտարկումներով: Նա շատ-շատ է սխալվում:

5.Կապի ուղին բաց է: Այս մարդկանց սխալների քանակը կրճատված է: Կյանքում հանդիպող իրավիճակները վերահսկվում են` դրանցից առավելագույն օգուտ քաղելու նպատակով:

55.  իստ զարգացած է  ինտուիցիա. «մարգարեական երազների» առկայություն  և  իրադարձությունները`  թե՛ անցյալը,  թե՛ ապագան կանխագուշակելու  ունակություն: Իրավաբանական ու քննչական աշխատանքի պահանջ:

555. Գրեթե պայծառատես: Առանց գիտության ու հուշման այս մարդիկ գիտեն, թե ինչպես պետք է գործեն իրենք և շրջապատը: Առանձին դեպքերում կարող են  գուշակել իրադարձություններ,  բայց խուսափել դրանցից` ոչ:

5555.Պայծառատեսներ. Նրանց համար շուրջը կատարվող ամեն ինչ պարզ է ու հասկանալի: Սակայն անտարբեր են ամենի ինչի հանդեպ: Հաճախ կարող են գտնվել ժամանակից  ու տարածությունից դուրս` գոյության մեկ այլ` ուրիշ  համակարգում:

Երկրամերձության աստիճանը

6 չկա. այս մարդն աշխարհ է եկել, որ արհեստ ձեռք բերի: Կյանքում առաջ գնալու ու զարգացման համար նա պետք է շատ ֆիզիկական աշխատանք կատարի, ինչը  ամենևին չի սիրում: Երևակայականն ու գեղարվեստական ճաշակը նրա զարգացման գլխավոր շարժիչները կարող են  լինել: Չնայած այս ամենին, ընդունակ է լուրջ արարքների:

Երկրամերձ նշան է: Ունակ է մարդասիրական արարքներ կատարելու: Կարող է զբաղվել ստեղծագործական աշխատանքով կամ էլ ճշգրիտ գիտություններով: Գոյությունը երկարաձգելու համար ֆիզիկական աշխատանքն ուղղակի պարտադիր է: Հաճախ իրենց դրսևորում են գեղարվեստի բնագավառում:

66. Երկրամերձ մարդ է: Ձգտում է ֆիզիկական աշխատանք կատարել, ինչն իրականում  խանգարում է նրա զարգացմանը: Մտավոր աշխատանքն ու արվեստները միակ միջոցներն են, որոնք կարող են  բարձրացնել այս մարդկանց:

666.«Սատանայի նշանը» համարվում է չարագույժ: Այս մարդիկ ձգտում են իրենց հմայքով միշտ  լինել հանրության ուշադրության կենտրոնում: Անհուսալի, պրպտող մարդիկ են և աչքի են ընկնում  մեծ թվով պատահական կապերով:

6666. Այս մարդը նախորդ կյանքերից բերել է չար մտադրություններ:Նա աշխատում է երկրամերձության որակը մտավոր գործունեության ու կատարելագործման միջոցով վանել:

Տաղանդ

չկա. Մարդը ծնվել է` հասկանալու, թե ի՞նչ է տաղանդը: Նրան կյանքի փորձն օգնում է ձեռք բերելու տաղանդ, իսկ տառապանքն ու կրոնը` այն ճանաչելու հնարավորություն: Նրա համար կյանքում գլխավորը ճիշտ պահին ի վերուստ տրված տաղանդը որսալն է:

7. Այս մարդիկ, ճիշտ է, թեթև են ապրում, սակայն հաջողության հասնում են ստեղծագործական աշխատանքի շնորհիվ: Տաղանդը թույլ է արտահայտված:

77. Սա նուրբ գեղարվեստական, երաժշտական ճաշակով ու հակումներով օժտված մարդ է: Եսասիրությունը նրա ստեղծագործության մեջ ունի իր և՛ լավ, և՛ վատ կողմերը:

777. Այս մարդիկ երկիր են այցելում կարճ ժամանակահատվածով: Եթե այն ձգվում է, ապա դա հիվանդություն է ազդարարում: Չափից դուրս զգայունությունը կործանում է նրանց, քանի  որ արդարությունը նրանց համար օդի պես է:

7777 Սա հրեշտակի նշանն է: Այս մարդիկ մշտապես հոգ են տանում  մերձավորների մասին, սակայն  իրենք հազվադեպ են ծերության հասնում:

Պարտքի զգացում

չկա: Այս մարդը բացարձակապես պարտքի զգացում չունի: Եթե պարտք է վերցնում, չի շտապում վերադարձնել:

8  Չափավոր պարտաճանաչ է:

88 Զարգացած է պարտքի զգացումը:  Զարմանալի պատրաստակամությամբ է հասնում օգնության:  Ընտանեսեր է ու, հիմնականում, հրաշալի ընտանիք է ունենում:

888 Սա ազգի հանդեպ պարտքի զգացման նշանն է, որը դաստիարակում է այն կրողին:  Ընտրյալի` ազգի ղեկավարի նշանն է:

8888 Օժտված է պարահոգեբանական ունակություններով: Աչքի է ընկնում ճշգրիտ գիտությունների ընկալունակությամբ: Այս մարդկանց կարծես գերբնականն է առաջ մղում:

Ինտելեկտ

9. Ամենախորհրդավոր նշանն է և այդ խորհրդին հասնելու համար մարդն  իր ողջ կյանքում աշխատում է:

99. ելացի են ծնված օրվանից: Չեն սիրում սովորել, քանի որ գիտելիքները հեշտությամբ են տրվում: Դրան մեծապես խանգարում են անկախությունն ու կյանքի հանդեպ հեգնանքը:

999. Իմացությունը հեշտությամբ է տրվում: Հրաշալի զրուցակիցներ են:

9999.Սրանք մարդիկ են, ում  համար ճշմարտությունն ակնհայտ է: Եթե դրա հետ մեկտեղ զարգացած է ինտելեկտը, ապա ձեր առջև մեկն է, ով ցանկացած տապալումից ապահովագրված է: Սրանք բավականին տհաճ, կոպիտ, դաժան ու ոչ գթասիրտ մարդիկ են և ժամանակ առ ժամանակ  դառնում են պարզապես  անկանխատեսելի:

«Տայնայա վլաստ» ,1998թ.,#10

Դիտվել է 8845 անգամ:
Print Friendly

Leave a Reply